Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն սիմոնյան
A A
Պաշտոնական

Կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլեւ նախաձեռնող ուժ․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ,

Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

Եթե նախորդ տարիներին մենք խոսում էինք կանանց դերն ու ներգրավվածությունը պետական կառավարման եւ հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտության մասին, այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ դա արդեն իրողություն է: Կանայք այլեւս զգալի չափով ու ծավալով ինտեգրված են մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր կարեւոր ոլորտներում` ստանձնելով պատասխանատու որոշումներ կայացնողի դերը:

Այս գործընթացը շարունակական է, եւ արդեն ձեւավորված հիմքերը թույլ են տալիս վստահորեն առաջ շարժվել՝ ամրապնդելով կանանց դերակատարությունը հանրային կյանքի տարբեր մակարդակներում: Կարեւոր է, որ այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլեւ նախաձեռնող ուժ՝ լիարժեք իրացնելով իրենց ներուժը եւ նպաստելով երկրի զարգացմանը:

Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` շնորհակալությունս եմ հայտնում ձեր նվիրվածության ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար եւ մաղթում ջերմություն, երջանկություն ու անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում:

Շարունակեք աշխարհը լցնել սիրով եւ ջերմությամբ: