Բացել լրահոսը Փակել լրահոսը
649104521_1525280656270381_4129282500730921626_n
A A
Պաշտոնական

Թաիլանդում գտնվող ՀՀ 56 քաղաքացու թռիչք չեղարկվել կամ հետաձգվել է․ ՀՀ ԱԳՆ

Մարտի 7-ի դրությամբ Թաիլանդում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (նստավայրը՝ ք. Պեկին) ունի Թաիլանդում շբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիների տվյալներ, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ավելի վաղ օրերին ՀՀ դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիների թիվը 72 էր, մարտի 6-ին նրանցից 16-ն արդեն լքել է Թաիլանդի տարածքը` Չինաստանի տարածքով Հայաստան վերադառնալու նպատակով։ Մեկ քաղաքացի արդեն իսկ ձեռք է բերել մարտի 13-ի` Բանգկոկ-Շենժեն-Ուրումչի-Երևան երթուղու տոմս, այլ քաղաքացիներ ևս դիտարկում են այս տարբերակը։
 
ՀՀ դեսպանությունը և Բանգկոկում տեղակայված ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակը կապի մեջ են թաիլանդական իշխանությունների հետ` նրանց կողմից թռիչքների չեղարկման հետևանքով զբոսաշրջիկներին տրամադրվելիք աջակցության չափը և մեխանիզմները հստակեցնելու և դրա վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ քաղաքացիներին փոխանցելու նպատակով։

Միաժամանակ, տարբեր ավիաընկերությունների հետ քննարկվում են ՀՀ քաղաքացիների հնարավորինս հարմար և արագ տեղափոխման կազմակերպման հնարավորությունները։ Դեսպանությունը և պատվո հյուպատոսի գրասենյակը մշտական կապի մեջ է Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց Հայաստան վերադարձի կազմակերպման հարցում հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։