Բացել լրահոսը Փակել լրահոսը
e3026bd3-4648-47bd-a375-11bf623a4b77
A A
Պաշտոնական

Թամանցիների փողոցում ավտոմեքենաների բախման հետևանքով կան տուժածներ․ ՀՀ ՆԳՆ

Մարտի 7-ին, ժամը 16։08-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Ford»  մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։