A
A
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:
Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավածության պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն կարևորել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները։