Բացել լրահոսը Փակել լրահոսը
turkiayi-agn
A A
Պաշտոնական

Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Իրանից Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ հրթիռների կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության աղբյուրին։

Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ արտգործնախարար Հաքան Ֆիդան իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Անկարայի մտահոգությունն է հայտնել միջադեպի վերաբերյալ։

Ֆիդանը հայտարարել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռը որսացել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։