Թեհրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ. Ալի Լարիջանի
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի անվտանգության ծառայության ղեկավար ն, ով նաև երկրի նախկին գերագույն առաջնորդի խորհրդականն էր, երկուշաբթի հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ:
Հիշեցնենք, ավելի վաղ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել է Թեհրանին անդամ երկրների վրա հարձակումների համար և հայտարարել այդ գործողություններին արձագանքելու նրանց «իրավունքի» մասին:
Մարտի 1-ին խումբը հայտարարել է, որ իր նախարարների խորհուրդը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև իր տարածքները, քաղաքացիներին:
Սաուդյան Արաբիայի գլխավորած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կազմում են նաև Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը: Այս բոլոր երկրները հայտնել են իրենց տարածքում Իրանի հարձակումների մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո, որոնք սկսվել էին փետրվարի 28-ին: