Բոլոր նախկին ղեկավարների ժամանակն անցել է․ Ես Հայաստանի թեկնածուն եմ․ Թաթոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառման իր ելույթում նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին հավակնելու հայտ է ներկայացրել, քանի որ հոգնել է 35 տարիների ստերից և չիրականացված խոստումներից։
«Բոլոր նախկին ղեկավարների ժամանակն անցել է։ Նրանցից ոչ մեկի հետ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագան չի կապում։ Հատկապես՝ դա վերաբերում է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած իշխանությանը»,- ասել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Եվրոպան առաջիկա խորհրդարանական ընտրություններին ունեն իրենց թեկնածուները, անգամ՝ Ադրբեջանը։
«Իսկ ո՞ւր է Հայաստանը, ո՞ւր է ՀՀ թեկնածուն։ Մեզ պետք է մարդ, որի կատարած գործերից, ծրագրերից բոլորս կասենք՝ սա մեր թեկնածուն է, մեր մարդը, մեր տղան։ Եվ, այո՛, ՀՀ-ն ունի իր թեկնածուն։ Ես Հայաստանի թեկնածուն եմ և հայտարարում եմ, որ ղեկավարվելու եմ բացառապես ՀՀ շահերից ելնելով»,- ասել է Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։