Բացել լրահոսը Փակել լրահոսը
641484755_1241502704851312_3086637608706431001_n
A A
Պաշտոնական

«Ականատես»․ իշխանության սոցիալական քայլերը ընտրություններից առաջ առաջացնում են վարչական ռեսուրսի կիրառման մտահոգություններ

🗳 Ընտրություններին նախորդող ժամանակահատվածում պետական և համայնքային մակարդակներում հանրայնացվել են սոցիալական աջակցության և աշխատավարձերի բարձրացման մի շարք որոշումներ (կենսաթոշակներ, նպաստներ, մանկապարտեզների աշխատակիցների վարձատրություն)։
 
❗ Թեև այդ որոշումները գտնվում են լիազոր մարմինների իրավասության շրջանակում, դրանց ընդունումն ու ակտիվ հանրայնացումը ընտրություններին անմիջապես նախորդող փուլում առաջացնում է՝
 
🔵 մրցակցային հավասարության խաթարման ռիսկեր
🔵 վարչական ռեսուրսի կիրառման մտահոգություններ
🔵 իշխանության և քաղաքական մրցակցության սահմանների աղճատման վտանգ
❗ Առանձնապես խնդրահարույց են այն նախաձեռնությունները,
🔵 որոնք նախապես նախատեսված չեն եղել հաստատված ծրագրերով կամ բյուջեով
🔵 որոնց իրականացումը կամ հանրայնացումը համընկնում է ընտրական գործընթացի ժամանակացույցի հետ
 
📚 Միջազգային չափորոշիչների համաձայն (OSCE/ODIHR, 2021)՝ նախընտրական շրջանում պետական մարմինները չպետք է սոցիալական կամ ֆինանսական նախաձեռնությունները օգտագործեն որպես ընտրողներին գրավելու միջոց։
 
🚨 Նման գործընթացները, հատկապես կուտակային ազդեցությամբ, կարող են ազդել ընտրական միջավայրի ընկալման և ընտրողների ազատ ու հավասար կամարտահայտման վրա։
 
🗳 «Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակելու է հետևել զարգացումներին՝ գնահատելով դրանց համապատասխանությունը ազատ, արդար և հավասար ընտրությունների սկզբունքներին։