A
A
Կայացավ Վահան Արծրունու հոբելյանական համերգը
Աջակցիր «Ա1+»-ինՀԲԸՄ Հայաստանի դահլիճում կայացավ երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունու հոբելյանական համերգը՝ նվիրված նրա 60-ամյակին և բեմական գործունեության 40-ամյակին։
Երեկոյի ընթացքում հնչեցին Արծրունու հայտնի երգերն ու գործիքային ստեղծագործությունները՝ նրա և գործընկեր երաժիշտների կատարմամբ։ Ջերմ ու հանդիսավոր մթնոլորտում հանդիսատեսը վերապրեց արվեստագետի ստեղծագործական ճանապարհի տարբեր փուլերը՝ դասականից մինչև ժամանակակից հնչողություններ։
Համերգը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից՝ ՀԲԸՄ-ի 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։