Ռումինիայի քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահը Երեւանում է
Աջակցիր «Ա1+»-ինՔննարկվել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Ռումինիայի քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը։
Մարիան Ֆլորեան ղեկավարում է մի կազմակերպություն, որը միավորում է Ռումինիայի ավելի քան 700 քաղաքային կառավարիչների: Պատվիրակության կազմում էր նաև Շտեֆենեշտի դե Ժոս համայնքի քաղաքային կառավարիչ Վահե Հովակիմյանը:
Հանդիպման ընթացքում Արմեն Փամբուխչյանը շեշտել է քաղաքային կառավարման ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ փորձի փոխանակումն ու նորարարական լուծումների կիրառումը նպաստում են համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։
Նա ներկայացրել է Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով ենթակառուցվածքների արդիականացման, թվային գործիքների ներդրման և կառավարման թափանցիկության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը։