Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր
A A
Պաշտոնական

Ջրամատակարարման որակի բարելավման նպատակով կառավարությունը շուրջ 70 մլն եվրո վարկ է ներգրավել

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլը։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեն՝ հավելելով, որ ծրագիրն ուղղված է ՀՀ ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանն ու բարեփոխմանը։

Հաղորդագրության համաձայն՝ ոռոգման և խմելու ջրամատակարարման ծառայությունների որակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը ներգրավում է շուրջ 70 մլն եվրո վարկ։