Մի ակնկալեք, որ բոլորը ձեզ սիրելու են․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴպրոցից ու մանկապարտեզից սկսած միշտ էլ դժվար է տեղավորվել իրեն վերագրվող դերերի ու պիտակների մեջ՝ հիշում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Բնավորության այս գիծը հիմա էլ օգնում է նրան չկաշկանդվել իր անձի նկատմամբ ավելորդ ուշադրությունից։
«Կան կանանց համար կարծատիպային դերեր։ Երբ անձը կոտրում է դրանք, հասարակությունը ամեն կերպ փորձում է վերադարձնել նրան իր դերի մեջ։»
Անահիտ Ավանեսյանը Հայաստանի ամենից հաճախ թիրախավորվող կին պաշտոնյաներից է։ Նրա կարծիքով՝ ակտիվ կանանց նկատմամբ մեր հասարակության մեջ մեջ ավելի մեծ ուշադրություն և պահանջներ կան․ նրանց սխալների նկատմամբ ավելի անհանդուրժող են։
«Մեզ անընդհատ օբյեկտիվի կենտրոնում պահելով և հարվածելով՝ երևի ուզում են հասնել նրան, որ հոգնենք քաղաքական կյանքով զբաղվելուց։ Բայց ուզում եմ հիասթափեցնել բոլորին և ասել, որ ինձ վրա դա չի ազդելու։ Ես առաջնորդվում եմ իմ արժեհամակարգով և չեմ ակնկալում, որ բոլորն ինձ սիրելու են։»