Բացել լրահոսը Փակել լրահոսը
639683525_1297965299023486_8846392522839969005_n
A A
Պաշտոնական

68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Պառավաքար գյուղի 68-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:
 
Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:
 
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են երկու ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 104 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր:
Կատարվում է նախաքննություն: