Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Միջոցառմանը մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ։ Նիստին ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին, խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին՝ նշելով, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարևորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։ Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Գազայի խաղաղության ծրագիրը և առաջիկայում նախատեսվող քայլերը։