Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, առաջնորդվելով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությամբ, հետևողական պայքար է իրականացնում ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման, շրջանառության և մաքսանենգության դեպքերի բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ:

Օրերս Ագարակ սահմանային անցակետում ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, համատեղ իրացնելով ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունից ստացված օպերատիվ տվյալները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում բեռնատարի նվագարկիչի միջից հայտնաբերվել է 316,4 գրամ սև պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՀՀ քաղաքացի Վ․Թ․-ն, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է: Վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 316,4 գրամ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը: Թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի: Ձերբակալման ընթացքում վերջիններս փորձել են դիմել փախուստի, ինչը կանխվել է։

 

Ձերբակալվածներ Ա․Ք․-ն և Ս․Ք․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության

գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են: Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա խուզարկություններ են իրականացվել ձերբակալված անձանց բնակության վայրերում։

Քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ: