Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ:
 
Հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը:
 
🇦🇲🤝🇺🇸 Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված ընթացիկ և հնարավոր նոր նախաձեռնությունները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված` արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ երկկողմ հուշագրերով ձևավորվել է փոխգործակցության լավ հիմք և արդեն իսկ առկա են համագործակցության շոշափելի դրսևորումներ:
 
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության և ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին ներդրումների խթանման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս ոլորտներում Հայաստանում ձևավորված փորձն ու արագ տեմպերով զարգացող միջավայրը:
 
Արարատ Միրզոյանը և Ջեյքոբ Հելբերգն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով, մասնավորապես էներգետիկ, կարևորագույն հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ հեռանկարներին: