A
A
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ
Աջակցիր «Ա1+»-ին2026 թվականի փետրվարի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 011620-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունից տեղեկատվություն է ստացվել Ավաստին (բևացիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ, ապակե սրվակ 4մ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա) դեղի H0560B18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
Ըստ կազմակերպության՝ դեղի H0560B18 սերիայի արտադրանք երբևէ չի արտադրվել։
Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել H0560B18 սերիայով դեղի օգտագործումից: