A
A
Խորհրդանշական էր տեսարանը, երբ փոխնախագահի որդին ինքնաթիռի շարժասանդուղքով իջնում էր՝ գիրքը ձեռքին․ նախագահի աշխատակազմ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են․
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան պատմական էր, իսկ պատմությունը, ինչպես միշտ, գրքերով է պահպանվում։ Խորհրդանշական էր տեսարանը, երբ փոխնախագահի որդին ինքնաթիռի շարժասանդուղքով իջնում էր՝ գիրքը ձեռքին:
Գրքերը խոսուն լռությամբ ուղեկիցներ են անգամ պաշտոնական ընդունելությունների ընթացքում, ինչի մասին էր նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանի զրույցը՝ ինչ են կարդում հիմա, որ գիրքն են ավարտել երեկ, ու ինչու է կարդալը կարևոր։
Փետրվարի 19-ի՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ հիշեցումը պարզ է․ կարդալը ոչ միայն ինքնակրթություն և հետաքրքիր ժամանց է, այլև մշակույթ փոխանցելու ձև։
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի