Բացել լրահոսը Փակել լրահոսը
627382160_26016371001326275_4614457399214761599_n
A A
Մշակույթ Սպորտ

«Արարատ-73. Ոսկե դուբլ». գեղարվետական ֆիլմ՝ լեգենդար թիմի մասին

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի նկարահանած «Արարատ-73. Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան: Դրան ներկա էին ֆիլմի ստեղծագործական ողջ կազմը, դերասանները, գլխավոր և ոչ գլխավոր հերոսները, ինչպես նաև արվեստի և մշակույթի գործիչներ և այլք: Բայց գլխավոր հյուրերը հենց «Արարատ-73» լեգենդար թիմի ողջ մնացած ֆուտբոլիստներն էին՝ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորիկ Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը:

Ֆիլմը հիմնականում նվիրված է «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ, Խորհրդային Միության լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանին: Ֆիլմի հեղինակները նրա օգնությամբ բավական հաջող ներկայացրել են այն ժամանակների Երևանի նիստուկացը, վարքուբարքերը, բայց... մի դրվագում շատ են հեռու գնացել, ինչը բացառվում էր այն ժամանակներում: Խոսքը վերաբերում է խաղադրույքներին, որը ԽՍՀՄ-ում չի եղել մինչև գորբաչովյան «վերակառուցումը»: Ինչևէ:

Ֆիլմը բավական թեթև է նայվում, քանի որ շատ է հումորը, հատկապես ֆուտբոլային, բայց հեղինակներին հաջողվել է հանդիսատեսին հասցնել գլխավոր միտքը՝ հաղթանակի համար հարկավոր է լինել միասնական, իսկ ֆուտբոլում՝ պայքարել մինչև վերջին վայրկյանը: