A
A
ՀՖՖ-ի պատասխանն ՈւԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ, ըստ որոնց՝ ուկրաինական կողմի բողոքն անհիմն է:
Ֆեդերացիան հայտնում է՝ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:
Ավելի վաղ հայտնի էր, որ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնին՝ կապված ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ։
Ուկրաինական կողմի դժգոհության պատճառը Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի էմոցիոնալ արձագանքն է եղել եզրափակիչ սուլիչից հետո, ինչպես նաև Instagram-ում նրա կատարած գրառումը (էմոջին):