Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Չլսված բան է սա». Բագրատ Սրբազան (տեսանյութ)

 Բագրատ արք․ Գալստանյանը շեշտում է՝ քանի դեռ այս իշխանությունը գոյություն ունի, ինքը
պայքարելու է, որ ազատագրվի երկիրը: Այսօր դատական նիստում  նա նշեց, որ առանց ակնկալիքի է մտել պայքարի մեջ եւ նույնիսկ կալանքը չի կարող հիմք հանդիսանալ ետ կանգնելու իր ծրագրերից:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց Բագրատ Գալստանյանի եւ մյուս 17 անձանց գործով դատական նիստը: Մեղադրանքի կողմը ներկայացրեց գործի ապացույցների ծավալը:


Անդրադառնալով մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցներին՝ Բագրատ Սրբազանը նշեց, որ գործում չկա ձայնի եւ ձեռագրաբանական փորձաքննություն:


«Չլսված բան է սա, չգիտեմ համաշխարհային պատմության մեջ երկրորդ դեպքը կա, թե ոչ»,-ասաց Բագրատ
Սրբազանը: Նա կրկին մատնանշեց գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի բարձրաստիճան
պաշտոնյաների կողմից անմեղության կանխավարկածի խախտումները՝ հանրության աչքում միտումնավոր կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով։ Նա տեղեկացրեց, որ պաշտպանները կդիմեն դատարան:


Իսկ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 29-ին: