Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ ղեկավարությունը խոսք էր տալիս, որ պետք է համեստ ապրի (տեսանյութ)

«Մեր ձևով» շարժման համակարգող․ հաղթանակից հետո վարչապետը պարգևավճար չի ստանա

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն հայտարարել է, որ իրենց հաղթանակից հետո երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլև աշխատավարձը լինելու է միայն 1 դրամ։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունն այսօր միլիարդավոր դրամների պարգևավճարներ է հատկացնում իրեն, նախարարներին ու պատգամավորներին՝ իբրև կոռուպցիայի կանխարգելման միջոց։ «Սա սպառողի, ոչ թե կառուցողի մոտեցում է։ Իսկ մեր մոտեցումը լինելու է հակառակը՝ համեստ և սկզբունքային», – նշել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ միևնույն ժամանակ Հայաստանում կան մարզեր, որտեղ մարդիկ ապրում են աղքատության շեմին՝ ամսական 50-60 հազար դրամով։ «Այդ իրականության պայմաններում նման պարգևավճարները լեգիտիմ չեն», – ասել է նա։