Նա վեհափառ չէ, սովորական դավաճան է, ով դավաճանել է Հիսուս Քրիստոսին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման խորհրդի ստեղծման և դրա աշխատանքի կարգավորման հարցը։ Հարցին, թե կոնկրետ ինչ սահմանադրական կամ օրենսդրական լիազորությամբ է նա ստեղծել այդ խորհուրդը և ինչպես է մտադիր վերահսկել կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգումը, վարչապետը պատասխանել է, որ իր պարտականությունները հիմնականում վերաբերում են երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերահսկմանը։
«Կտրիճ Ներսիսյանի գործունեությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, նրա և ԿԳԲ-ի գործակալ եղբոր գործողությունները»։
Փաշինյանը հավելել է, որ ինքը «հավատավոր հետևորդ է» և, ըստ նրա, եկեղեցու գործերով զբաղվելը չի կարող հակադրության մեջ լինել հավատքի հետ։
«Հոգևոր սպասավորները եկեղեցու սյուներն են, իսկ ժողովուրդը՝ եկեղեցին»,- նշել է նա։
Ի պատասխան լրագրողի հիշեցմանը, որ Մասիսի թեմի առաջնորդ Գևորգ Սարոյանը նախկինում աջակցություն էր ցուցաբերել Գարեգին Բ-ին, իսկ այժմ անցել է կառավարության կողմը, Փաշինյանն արձագանքել է, որ «իրական դավաճանը Կտրիճ Ներսիսյանն է»։ Նա ընդգծել է, որ «Ներսիսյանն իր գործունեությամբ դավաճանել է ոչ միայն Հիսուս Քրիստոսին, այլև Առաքելական եկեղեցուն և իր հավատացյալներին», ու նման դավաճանությունը նրան դարձնում է «սովորական դավաճան»։