A
A
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13։30-ին, հրավիրում է ուխտերթի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13։30-ին, բոլորին հրավիրում է ուխտերթի։ Նա այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում՝ նշելով, որ երթը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և կուղղվի դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։
Փաշինյանի խոսքով՝ ուխտերթի նպատակն է նշել Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը, վերահաստատել հավատարմությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդությանը, աջակցել եկեղեցու բարենորոգմանը և արտահայտել դիրքորոշում եկեղեցու՝ պետության դեմ օգտագործման անընդունելիության վերաբերյալ։ Վարչապետը նշել է, որ երթը կլինի խաղաղ և կավարտվի Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում։