A
A
Մահացել է դերասանուհի Վերա Ալենտովան
Աջակցիր «Ա1+»-ինԿյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վերա Ալենտովան։ Նա 83 տարեկան էր։
Այդ մասին հայտնել են Պուշկինի թատրոնից։
Ալենտովան ծնվել է 1942 թվականի փետրվարի 21-ին, Արխանգելսկի մարզի Կոտլաս քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոցը, ապա ընդունվել Պուշկինի թատրոնի թատերախումբ։ 2009 թվականից նա ղեկավարում է ՎԳԻԿ-ի դերասանական և ռեժիսուրայի արվեստանոցը։
Դերասանուհին առավել հայտնի է «Մոսկվան չի հավատում արցունքներին» (1979) ֆիլմում իր գլխավոր դերով: Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Վաղը պատերազմ էր» (1987), «Շիրլի-Միրլի» (1995), «Աստվածների նախանձը» (2000), «Բալզակի դարաշրջան, կամ բոլոր տղամարդիկ սրիկաներ են...» (2004), «Անվերջ ճանապարհ» (2014) և այլն:
1992 թվականին Ալենտովան արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչմանը: