A
A
«Բանանցը» բողոք է ներկայացրել ՀՖՖ-ին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանց» ակումբը բողոքարկել է երեկ տեղի ունեցած Հայաստանի առաջնության «Ուլիս» - «Բանանց» խաղը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել էր «Ուլիսի» հաղթանակով` 1:0: Պարզվում է, որ հանդիպման ժամանակ մրցավարները չեն արձանագրել դաշտի տերերի դարպասի երկու գրավումը` արձանագրելով խաղից դուրս վիճակում:
«Դիտելով հանդիպման տեսաերիզը, «Բանանցի» ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ թիմի խփած երկու գոլերն էլ խփվել են մաքուր` առանց խաղի կանոնների խախտումների» - նշված է կայքէջում: