Էլինա Դանիելյանը վստահ հաղթանակ տարավ
Չինաստանում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի կանանց Մեծ մրցանակի 2-րդ փուլի 8-րդ տուրում ամենավերջինն ավարտվեց Բաթույագ Մունգուլթուլ - Էլինա Դանիելյան պարտիան:
Սեւերով հանդես եկող մեր շախմատիստուհին բավական վստահ սկսեց եւ 36-րդ քայլին կարողացավ զինվոր շահել, իսկ հետո երկու անցողիկ զինվոր ստացավ: Մոնղոլ շախմատիստուհին փորձեց հակախաղ գտնել, սակայն Էլինան անսխալ անցկացրեց էնդշպիլը եւ 87-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:
Էլինա Դանիելյանն այս հաղթանակից հետո վաստակեց 3 միավոր եւ 11-րդ տեղից բարձրացավ 9-րդ հորիզոնական:
Ութ տուրից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորոմ է աշխարհի չեմպիոն, չինացի գրոսմայստեր Հոու Յիֆանը:
Մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը կմրցի մրցաշարի ետնապահ, Թուրքիայի ներկայացուցիչ Բեթուլ Կեմրե Իլդիզի հետ: Այդ պարտիան տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: