Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստան ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին» (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարում է՝ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, Երևանից ու Բրյուսելից ակնկալում են արդեն իսկ ստորագրված փաստաթղթից Բաքվին դուր չեկած ձևակերպումների հեռացում:

Բաքվի ձևակերպմամբ՝ նախկին հակամարտությունը վերակենդանացնող տարրերը լուրջ կասկածի տակ են դնում Հայաստանի մտադրությունները, չեն արտացոլում ներկայիս իրականությունը:

Հղում են արել նախաստորագրված, բայց դեռևս չստորագրված ու ուժի մեջ չմտած խաղաղության համաձայնագրի դրույթներին, բայց ոչ մի խոսք այն մեկի մասին, որ կողմերը պիտի ձեռնպահ մնան «միմյանց ներքին գործերին միջամտելուց»։

Երևանը դեռ չի արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությանը: Իսկ Բաքուն զգուշացնում է, թե ուշադիր հետևելու է զարգացումներին ու իր եզրակացություններն է անելու:

Այս թեմային անդրադարձել է Լուսավոր Հայաստանի նախագահ Էդմոն Մարուքյանը․