Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-12-02_16-47-01
A A
Քաղաքականություն

Բելգիայում ձերբակալվել է ԵՄ նախկին գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նախկին գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին (2014–2019 թթ.) ձերբակալվել է Բելգիայում՝ ԵՄ ֆինանսների ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ քննության շրջանակում։

Բելգիական իրավապահ մարմինների տեղեկություններով, որոնք փոխանցում է AFP գործակալությունը, Մոգերինին ներկայում գտնվում է կալանքի տակ։ Քննչական գործողությունների շրջանակում անցկացվել են մի քանի խուզարկություններ, այդ թվում՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) բրյուսելյան կենտրոնակայանում։ Ըստ առկա տվյալների, քննությունն առնչվում է Բրյուգգեի College of Europe էլիտար համալսարանի ֆինանսական միջոցներին։

Ֆեդերիկա Մոգերինին ներկայում այդ համալսարանի ռեկտորն է, և քննությունը վերաբերում է այդ կառույցի ֆոնդերի ենթադրյալ ոչ նպատակային օգտագործմանը։ Բելգիական կողմը ներկայացնում է, որ քննությունը շարունակվում է, իսկ գործի մանրամասները դեռևս հրապարակված չեն։