A
A
Դասագրքում տեղ չեն գտել այն ամենը, ինչ փաստ չեն, այլ մեկնաբանություն են․ դասագրքի հեղինակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին և «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանին։
Այսօր դատական առաջին նիստն էր, որից առաջ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «ԼՂ հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂ հանրապետության լուծարման մասին հրամանագիր» նախադասությունն է կոնկրետ վիճարկելի հարց դարձել։
«Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան հրամանագրի մասին հայտարարություն տարածել է 2023թ․ սեպտեմբերի 28-ին, բոլոր լրատվամիջոցներում այդ մասին լուրը եղել է։ Եթե սկսում ենք դատական պրոցես, այն պետք է սկսել Արցախի տեղեկատվական շտաբի հետ կապված, ԶԼՄ-ների հետ կապված և բոլոր այն շրջանակների, որոնք այդ լուրը տարածել են ու ոչ միայն չեն հերքել, այլև չեն էլ հանել մինչև այսօր»,- ասաց նա։
Դասագրքի հեղինակի խոսքով՝ բոլոր հանգամանքների մասին էլ գրված է դասագրքում։
«Թե՛ Ադրբեջանի կողմից շրջափակման վերաբերյալ, թե՛ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի։ Դասագրքում տեղ չեն գտել այն ամենը, ինչ փաստ չեն, այլ մեկնաբանություն»,- ասաց նա։