ԵՄ-ն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Կալաս
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական միությունն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«2025-ը կարևոր տարի է եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար, այն կարևոր է եղել նաև Հայաստանի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները, որ մեկնարկեցին օգոստոսին, շատ կարևոր են, դրանով ավարտվեց տարիներ շարունակ տեղի ունեցող հակամարտությունը և դուք ունեք ԵՄ աջակցությունն այս հարցում»,- ասաց Կալասը:
Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։