A
A
Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանն այսօր վերացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը՝ կիրառելով վարչական հսկողություն և գրավ:
Պաշտպան Տաթևիկ Սողոյանն առաջարկել էր կիրառել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատախազները պնդել էին, թե կա ռիսկ, որ ազատության մեջ Մանթաշյանը կխոչընդոտի գործի քննությանը, դատարանն էլ երեք ամսով երկարացրել էր կալանքը: