Բրյուսովցիները նշեցին բուհի 90 - ամյակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90 տարեկան է։ Արամ Խաչատրյան համերգասրահում ազատ տեղ չկար։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաեւ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։
«Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։ Առաջնային խնդիրներից է՝ ինչպես պետք է կրթական ծրագրերը վերափոխենք, որպեսզի այն մասնագետները, որոնք պատրաստվում են Բրյուսովի անվան պետական համալսարանում, շարունակեն լինել մրցունակ։ Հուսով եմ՝ 90-ամյա պատմությունը մեզ տալու է բավարար իմաստություն և փորձը՝ ընդառաջ գնալու փոփոխություններին։ Այդ հնարավորությունը տալիս է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որը բուհերի զարագացման համար նոր պայմաններ է ստեղծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նա հույս է հայտնել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը լավագույնս կկիրառի օրենքի ընձեռած հնարավորությունները՝ այն դարձնելով իր գործունեության ամենակարևոր ուղեցույցը։
Նախարարը հավաստիացրել է՝ բոլոր փոփոխությունների ու նախաձեռնությունների ճանապարհին ԿԳՄՍ նախարարությունը լինելու է բուհի կողքին։ Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես է եկել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը․ հնչել են Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Կոմիտասի ստեղծագործություններից հատվածներ:Ցուցադրվեց ֆիլմ` հիշեցնելով բուհի 90 - ամյա պատմությունը։