Բացել լրահոսը Փակել լրահոսը
589533946_1327835506047062_4542524380401848053_n
A A
Սպորտ

«Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր»

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ցավակցական ուղերձը
 
Խորին ցավով տեղեկացանք լեգենդար մարզիչ և ֆուտբոլի մեծ աստղ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։
 
Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր։
 
Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Հայ երկրպագուներին իր առաջնորդությամբ նա պարգևել է
«Արարատ-73»-ի հաղթանակները՝ դառնալով մի ամբողջ ժողովրդի հպարտություն։
Հատկապես հիացմունքի է արժանի այն, որ Նիկիտա Սիմոնյանը մինչև կյանքի վերջին օրերը ներգրավված է եղել ֆուտբոլային առօրյայում աշխատել և նվիրվել է խաղին՝ մշտապես ի ցույց դնելով իր ապշեցուցիչ համեստությունը և ոգու կորովը։
 
Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլային ժառանգությունը և անձնային հատկանիշները կմնան մշտական օրինակ մարզական ու մարդկային ամենաբարձր արժեքների:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայաստանյան ֆուտբոլային ընտանիքի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կապված էին նրա անվան ու գործի հետ։