Բացել լրահոսը Փակել լրահոսը
WhatsApp-Image-2025-11-22-at-16.19.10-1
A A
Քաղաքականություն

Բաքվում տեղի է ունեցել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հանդիպումը

«Խաղաղության կամուրջ» Նախաձեռնության շրջանակում 2025թ․նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։
 
Հայաստանից Նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են Ադրբեջանիցգործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, ՔյամալաՄամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի ևՀայաստանի հասարակություններին։
Պայմանավորվածությունն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։
 
Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքային շփումները և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան և Ադրբեջան։ 
Այցի շրջանակում տեղի է ունեցել Նախաձեռնության անդամներիհանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգիամրապնդման ուղղությամբ։ Հիքմեթ Հաջիևը պատասխանել էՆախաձեռնության ներկայացուցիչների հարցերին։
 
«Խաղաղության կամուրջ» Նախաձեռնության մամուլի հաղորդագրություն