A
A
Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բանկերից մեկի մասնաճյուղում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ, գրում է Shamshyan.com-ը:
Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զինված անձը մտել է բանկի մասնաճյուղ, պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել. «Եթե փողերս չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:
Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։