Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Հունգարիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանը Երևանի «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում ընդունեց Հունգարիայի հավաքականին։ Խաղի առաջին վտանգավոր պահը ստեղծեցին հյուրերը, և առաջին կեսում նախաձեռնությունը հիմնականում նրանցն էր։

32-րդ րոպեին Հունգարիան երկարատև գրոհից հետո առաջ անցավ՝ Վարգայի գլխի հարվածով։ Երկրորդ կեսում երկու հավաքականներն էլ ստեղծում էին սուր գրոհներ, բայց եզրափակումները չստացվեցին։ Հայաստանը չկարողացավ վերադարձնել կորցրածը և պարտվեց՝ 0:1։

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին մրցելու է Պորտուգալիայի հետ, խաղը կմեկնարկի 18:00-ին։