Բացել լրահոսը Փակել լրահոսը
578268400_1437077055090119_650383094339085511_n
A A
Սպորտ

13-ամյա Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

13-ամյա Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
 
«Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
 
Շնորհավորում ենք Տիգրանին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ»,-նշվում է հաղորդագրության մեջ: