Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (24)
A A
Պաշտոնական

Արարատի մարզի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են գողացված ավտոմեքենան

Հոկտեմբերի 30-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գիշերը գողացել են Արարատ գյուղի Րաֆֆու փողոցում կայանված «Օպել» մակնիշի իր ավտոմեքենան:

Տեղեկությունը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին:

Մարզի պարեկների հետ ձեռնարկած միջոցառման արդյունքում Երևան-Մեղրի ճանապարհին, Արտաշատ քաղաքի հատվածում, հայտնաբերվել, ձերբակալվել և գողացած ավտոմեքենայով հանդերձ բաժին է տեղափոխվել Արարատ գյուղի Հաղթանակի փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդը:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է չորացված դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ մարիխուանան անձնական օգտագործման համար է։
39-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: