A
A
Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով և 1 մլն դրամ գրավով
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանի որոշմամբ՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, կիրառվեց1 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք:
Արսեն Ղուկասյանի պաշտպանը, մայրը ահազանգում էին՝ Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ և, որ կալանավայրում նրա կյանքը վտանգված է:
Արսեն Ղուկասյանը 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատների բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներից է: Նա էլ իր եղբոր որդուն է փնտրում: Եղբայրն էլ նույն պատերազմում զոհվել է: