Բացել լրահոսը Փակել լրահոսը
1761890735-_x726-quality90-800x518
A A
Պաշտոնական

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ 
Հայկ Բաբայանին 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։