Հայաստանը մասամբ է կատարել ատելության խոսքի դեմ պայքարի հանձնարարականը, իսկ ինտեգրման ռազմավարությունը դեռ ընդունված չէ
Աջակցիր «Ա1+»-ինՌասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր միջանկյալ եզրակացությունները, որտեղ գնահատվում է երկու հիմնական հանձնարարականների կատարումը։
Զեկույցումատելության խոսքի դեմ պայքարի հանձնարարականը գնահատվել է «մասամբ կատարված» , մինչդեռ փախստականների ինտեգրման ռազմավարության ընդունումը՝ «դեռևս չկատարված»։
Առաջին հանձնարարականը իշխանություններից պահանջում էր իրազեկման միջոցոցառումներ իրականացնել՝ կանխելու ռասիստական և ԼԳԲՏԻ-ֆոբ ատելության խոսքն ու բռնությունը։
Թեև Հայաստանի իշխանությունները նշել են, որ այս հարցերն ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025թթ. ծրագրում և Արդարադատության նախարարությունը պատրաստել է որոշ տեսանյութեր ու պաստառներ, Կառույցն արձանագրում է, որ «այս ծրագրերը դեռևս չեն իրականացվել»։
Ավելին, հանձնաժողովը խնդրահարույց է համարում այն, որ այդ ծրագրերը չեն մշակվել Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության համապատասխան ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, ինչպես պահանջվում էր։ Քաղհասարակության դերակատարներն էլ հայտնել են, որ տեղյակ չեն որևէ լայնածավալ նախաձեռնության մասին։
Երկրորդ՝ «դեռևս չկատարված» գնահատված հանձնարարականը վերաբերում է փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների համար Ինտեգրման համապարփակ ռազմավարության ընդունմանը ։
Հանձնաժողովը հաշվի է առնում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի տեղահանման հետևանքով առաջացած «աննախադեպ մարդասիրական մարտահրավերը» և իշխանությունների կողմից ձեռնարկված արագ արձագանքման քայլերը, ինչպիսիք են դրամական օգնությունը և առողջապահական ծառայությունների հասանելիությունը։ Սակայն, ընդգծում է, որ այս արտակարգ միջոցառումները չեն փոխարինում պահանջվող ռազմավարությանը։ Հանձնաժողովը կոչ է անում «առանց հետագա հապաղման» մշակել այդ ռազմավարությունը՝ այն տարածելով երկրում պաշտպանություն փնտրող բոլոր խմբերի վրա և ներառելով լեզվի ու քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ ։
Զեկույցն այստեղ