Բացել լրահոսը Փակել լրահոսը
2025-10-27-Ruben-Mkhitaryan
A A
Պաշտոնական

Փաստաբանին ոչ միայն նման քրեական մեղադրանք ներկայացնելու․ հայտարարություն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի գործի վերաբերյալ․
Հոկտեմբերի 20-ին ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորվեց Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Քաղաքապետարանում շուրջ 6 ժամ տևած քննչական գործողություններին զուգահեռ շենքի առջև հավաքվել էին քաղաքապետի աջակիցները, լրագրողներ, փաստաբաններ և այլ քաղաքացիներ։ Նրանց մեջ էր նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Մխիթարյանը։
 
ՔԻՀԿ մասնագետները հավաքի վայրում ուղիղ եթեր ապահովող մի քանի լրատվամիջոցների տեսանյութերի զուգահեռ համադրումով ստացել են Ռ․ Մխիթարյանի ձերբակալությանն անմիջապես նախորդող իրադարձությունների պատկերը։
 
Տեսանյութերում ակնհայտ երևում է, որ Ռ․ Մխիթարյանը չէր կատարում որևէ հակաօրինական գործողություն։ Ավելին՝ փաստաբանը գտնվում էր ոստիկանների և ցուցարարների հրմշտոցից հեռու և առհասարակ ոչինչ չէր անում, բացի ձեռքերը վեր պարզելուց։ Հետևաբար՝ փաստաբանին ոչ միայն նման քրեական մեղադրանք ներկայացնելու, այլ ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկար։
 
Այս ամիս Ռ․ Մխիթարյանը երկրորդ փաստաբանն է, որ կամայականորեն կալանավորվել է։ Մյուս փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաևը, դեռևս գտնվում է անազատության մեջ։