Բացել լրահոսը Փակել լրահոսը
21.10.25
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մարկուս Ռիտերին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։

ՀՀ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը և կատարած աշխատանքը:

Իր հերթին Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել առաքելությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և համագործակցային վերաբերմունքի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և անդրադարձել հետագա փոխգործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։