A
A
ՀՀ-ն ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին․ Բաղդասարյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։
Այդ մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը հայտարարել է, որ վերացվել են Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
«Առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն է եղել դեպի Հայաստան»,- ասել է նա։