A
A
Մերձավանում սպանության դեպքով նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը
Աջակցիր «Ա1+»-ինՄերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին։
Այդ մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։