Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը
Աջակցիր «Ա1+»-ինՄանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել, հայտնել է մանկավարժականի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը:
Նրա խոսքով՝ ռեկտորը հրավիրվել է հարցաքննության այսօր եւ իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է հակակոռուպցիոն կոմիտե: Պրոռեկտորն առավոտյան իր տնից է հրավիրվել նա գնացել է, դեռևս չի վերադարձել:
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներից մեկը։
Նշվում է, վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: