Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Եղիշե Մելիքյանի և Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ Հունգարիայի դեմ ոչ-ոքին կհամարեմ լավ արդյունք

Աշխարհի առաջնության ընտրական F խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով երկրորդ տեղում է, իսկ Հունգարիան՝ 1 միավորով՝ կիսելով 3-4-րդ տեղերը։ Վաղը Բուդապեշտում այս թիմերը կմրցեն միմյանց դեմ։

Հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշեց․
«Մեր նպատակն է հասնել լավ արդյունքի։ Շատ հեռուն չենք նայում՝ կարեւորում ենք առաջիկա խաղը։ Վաղը մրցելու ենք ուժեղ մրցակցի դեմ, որի համար խաղը տնային է, բայց մենք ունենք հավատ և նվիրվածություն։ Կպայքարենք մինչեւ վերջ։ Հունգարիայի դեմ ոչ-ոքին կհամարեմ լավ արդյունք»։

Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 11-ին՝ 20։00-ին։