Բացել լրահոսը Փակել լրահոսը
jaHGHEOUiKG5kgQs7ESJwc5tiXaBHkL1x2Nc6BVa
A A
Հասարակություն

Վեճն ավարտվել է դանակահարությամբ․ ՆԳՆ

Տաշիր քաղաքի Սարչապետ բնակավայրում  երկու անձանց միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով երիտասարդներից մեկը մահացել է։ 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՆԳ նախարարությունից՝ մանրամասնելով, որ վեճը բռնկվել է կենցաղային բնույթի հարցերի շուրջ։

Նախարարությունից նաև հայտնեցին, որ հանցագործությունը կատարողի անձը հայտնի է։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: