Վեհաժողովի գլխավոր քարտուղարը վերընտրվեց
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերընտրեց Դեսպինա Խացիվասիլիուին Վեհաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնում հինգ տարի ժամկետով։
«Ես կաշխատեմ առնվազն նույնքան ջանասիրաբար և առնվազն նույն եռանդով ու նվիրումով, ինչպես մինչ այժմ՝ ձեր բոլորի աջակցությամբ, պաշտպանելու մեր Կազմակերպության արժեքները և օգնելու ձեզ՝ ԵԽԽՎ-ի ձայնը հնարավորինս լսելի դարձնելու համար», - ասաց Դեսպինա Խացիվասուլին:
Դեսպինա Խացիվասիլիուն ծնվել է 1967 թվականի փետրվարի 28-ին Աթենքում (Հունաստան)։ Նա իրավագիտության դոկտոր է, ունի PhD աստիճան, որը ստացել է Իտալիայի Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտում՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա» թեմայով։
Նա իր կարիերան Եվրոպայի խորհրդում սկսել է 1993 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովում։ Այս պաշտոնում նա առաջին կինն է, որը 2021թ ընտրվել է, իսկ հիմա վերընտրվել։
Գլխավոր քարտուղարն ապահովում է ԵԽԽՎ-ի պատշաճ գործունեությունը, իրականացնում է որոշումների կատարումը և համակարգում է հանձնաժողովների աշխատանքը